Մոլդովա - Հայաստան՝ ուղիղ հեռարձակում Կոսովոյից
Բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարի երկրորդ տուրում կմրցի Մոլդովայի հավաքականի հետ, որն առաջին տուրում 68:72 հաշվով պարտվել է Ջիբրալթարի թիմին։
Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:45-ին։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 76:97 հաշվով պարտվել է Անդորրայի հավաքականին։
Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները.
- Հայկ Կարախանյան
- Գևորգ Մանուկյան
- Սարգիս Հարությունյան
- Էդվարդ Քալաջյան
- Դավիթ Պոյաճեան
- Դավիթ Վարդանյան
- Գրեգորի Մողոյան
- Գրեգորի Ղազարեան
- Գրեգորի Գույուջյան
- Ալեքս Հակոբյան
- Կարեն Աղաջանյան
- Ռաֆայել Սաֆարյան