Մխիթարյանի գոլային փոխանցումը Ատլետիկոյի դեմ ընկերական խաղում
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ ընթացող ընկերական հանդիպման ժամանակ (1:1), գրում է armsport.am-ը:
Թիմերը միջազգային դադարը որոշել են արդյունավետ կերպով օգտագործել և այս պահին հանդիպում են անցկացնում Լիբիայի Բենղազի քաղաքի վերանորոգված մարզադաշտում։


