կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականում հանդես եկող 5 ֆուտբոլիստների զինծառայությունից տարկետում տրվեց

Մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականում հանդես եկող 5 ֆուտբոլիստների զինծառայությունից տարկետում տրվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիտում որոշեց 2022-ի զմեռային զորակոչից տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանին և Արման Ռոբերտի Մարկոսյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նրանք հանդես են գալիս ֆուտբոլի  մինչև 19 տարեկանների և Հայաստանի ազգային հավաքական թիմում: Նրանք մասնակցելու  են ուսումնամարզական  հավաքներին և    միջազգային մրցաշարերին:

Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել 2022 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2024 թվականի ձմեռային   զորակոչը տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանը և Արման Ռոբերտի Մարկոսյանը:  

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազատեց Պողոս Սարգիսի Կրմզյանին, Սերգեյ Լեռնիկի Մուրադյանին և Ալեքսանդր Վիտալիի Մկրտիչյանին:

Նրանք եւս հանդես են գալիս մինչև 19 տարեկանների  ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում եւ մասնակցելու են  ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին  և Եվրոպայի  նախընտրական փուլերի խաղերին:

  • Կիսվել: