Միջազգային մրցաշար Տաշքենդում. Շանթ Սարգսյանը հաղթեց առաջին խաղափուլում
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթեց «President Cup» շախմատի միջազգային մրցաշարի առաջին խաղափուլում։ Հայ շախմատիստը հաղթեց ուզբեկ Աբդիմալիկ Աբդիսալիմովին։
Մրցաշարը, որը մեկնարկել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, անցկացվում է շրջանային մրցակարգով և կանցկացվի 9 խաղափուլով։։
Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ Ուզբեկստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից:


