ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պաշտպանության գծում խնդիրներ ունեինք․ Վարազդատ Հարոյանը՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի հետ խաղի մասին

Պաշտպանության գծում խնդիրներ ունեինք․ Վարազդատ Հարոյանը՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով Թուրքիայի դեմ խաղում ընտրանուն պակասեց սառնասրտությունը:

«Էմոցիաները մի կողմ դնելով` մենք իրենցից ավելի շատ գոլային պահեր ունեինք: Պարզապես պետք է իրացնեինք: Մի քիչ սառնասիրտ պիտի լինեինք: Պաշտպանության գծում խնդիրներ ունեինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարոյանը:

Պաշտպանի խոսքով` 1:0-ից հետո հավաքականը պետք է ավելի վստահ գործեր, քանի որ առաջիկայում առավել ուժեղ մրցակիցներ կան, ինչպես, օրինակ, Խորվաթիայի ընտրանին է:

  • Կիսվել: