կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Մեզ պետք է այդ երեք միավորը․ Արբելոան մարտական է տրամադրված

Մեզ պետք է այդ երեք միավորը․ Արբելոան մարտական է տրամադրված

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 8-րդ տուրում սպասվող «Բենֆիկայի» դեմ հանդիպումը, գրում է armsport.am-ը:

«Սա մեզ համար չափազանց կարևոր հանդիպում է։ Վաղը մեզ անհրաժեշտ է վաստակել երեք միավոր՝ լավագույն ութնյակում մեր տեղն ապահովելու համար։ Եթե ցանկանում ենք հաղթել, պետք է լինենք ծայրաստիճան կենտրոնացած։ Դա հաջողության հասնելու միակ ճանապարհն է։ Սպասվում է շատ բարդ պայքար», — նշել է Արբելոան մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդհանուր փուլի 7 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Բենֆիկան» 6 միավորով 29-րդ տեղում է։

Նշեք, որ հանդիպումը կմեկնարկի հունվարի 28-ին՝ լույս հունվարի 29, ժամը 24.00-ին: 

  • Կիսվել: