կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեծարման միջոցառում՝ նվիրված Թեհրանի «Արարատ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Հասան Հաբիբիին

Մեծարման միջոցառում՝ նվիրված Թեհրանի «Արարատ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Հասան Հաբիբիին

Իրանի ֆուտբոլի մեծերից համարվող և Թեհրանի Արարատ ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Հասան Հաբիբիին նվիրված մեծարման միջոցառումը տեղի կունենա վաղը՝ Իրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում: Հասան Հաբիբին սպորտի ամենաազդեցիկ դեմքերից է, ով նշանակալի դեր է ունեցել Իրանում հայկական ֆուտբոլի զարգացման գործում, գրում է parstoday.com-ը:

81-ամյա վետերան Հասան Հաբիբին առաջինն է եղել, ով զբաղեցրել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա համարվում է Իրանի ազգային և ակումբային ֆուտբոլի մեծերից մեկը և բազմաթիվ սաներ է պատրաստել։

  • Կիսվել: