ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեսսին կրկնել է Ռոնալդուի ռեկորդը

Մեսսին կրկնել է Ռոնալդուի ռեկորդը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Լիգա 1-ի 31-րդ տուրի՝ «Լանսի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է փարիզյան գրանդի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

Այս գոլի շնորհիվ 35-ամյա արգենտինացին Եվրոպայի թոփ-5 լիգաներում գոլերի քանակով հավասարվեց պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին։ Երկու ֆուտբոլիստներն էլ ներկայումս ունեն 495-ական գոլ թոփ-5 լիգաներում:

38-ամյա պորտուգալացին ձմռանը լքեց Եվրոպան՝ 2,5 տարվա պայմանագիր կնքելով Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ։

Մեսսին իր հերթին ավարտում է աշխատանքային պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին։ Լիոնելի կարիերան շարունակելու տարբերակներից են «Բարսելոնան», ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և MLS-ի թիմերը։

  • Կիսվել: