երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Մեսսին կդատի ԶԼՄ-ներին՝ հոր hnւղարկավորnւթյան ժամանակ անձնական կյանքը խախտելու համար

Մեսսին կդատի ԶԼՄ-ներին՝ հոր hnւղարկավորnւթյան ժամանակ անձնական կյանքը խախտելու համար

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր և 2022 թվականի աշխարհի չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մտադրված է դիմել դատարան՝ տեղական լրատվամիջոցների գործողությունների պատճառով, որոնք խախտել են ընտանիքի անձնական կյանքի իրավունքը ֆուտբոլիստի հոր հրաժեշտի արարողության ժամանակ: Այս մասին գրել է լրագրող Ֆրան Կասարետոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Լիոնել Մեսսին հաստատել է, որ իրավական քայլեր կձեռնարկի արգենտինական լրատվամիջոցների դեմ, որոնք խախտել են ընտանիքի գաղտնիությունը Խորխե Մեսսիին հրաժեշտ տալու ժամանակ»,- գրել է Կասարետոն։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսիի հոր՝ Խորխե Մեսսիի մահվան մասին հայտնի էր դարձել օգոստոսի 8-ին։ Մահվան պատճառները չեն հաղորդվում։ Նա 68 տարեկան էր։

  • Կիսվել: