Մեսսիի՝ Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխվելու փորձը մերժվել է
Լիոնել Մեսսին կարճաժամկետ տեղափոխություն էր դիտարկում Սաուդյան Արաբիայի ակումբ՝ MLS-ի չորսամսյա ընդմիջման ընթացքում՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին գրում է footboom1.com-ը։
«Նա ցանկանում էր խաղալ Սաուդյան Արաբիայում՝ ամերիկյան լիգայի չորսամսյա ընդմիջման ընթացքում՝ Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար։ Ես առաջարկը ներկայացրեցի նախարարին, բայց նա հրաժարվեց թույլ տալ Մեսսիին գալ ընդամենը չորս ամսով», -բացատրել է Աբդուլլահ Համմադը՝ Էր-Ռիադում գտնվող տաղանդների զարգացման ակադեմիայի գլխավոր մենեջերը։
Նրա խոսքով՝ նախարարը սկզբունքային դիրքորոշում է ընդունել՝ հայտարարելով, որ Սաուդյան Արաբիայի լիգան չի ծառայի որպես մարզական ճամբար օտարերկրյա խաղացողների համար։


