ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մեսսի. Չեմ ուզում մտածել հեռանալու մասին, բայց ժամանակը մոտենում է

Մեսսի. Չեմ ուզում մտածել հեռանալու մասին, բայց ժամանակը մոտենում է

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կրկին հստակեցրել է, որ իր հեռանալը «սարերի հետևում չէ»։ 38-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ, ամենայն հավանականությամբ, չի խաղա առաջիկա Աշխարհի առաջնությունում։ Վերջնական որոշումը կկայացվի հաջորդ տարի՝ Աշխարհի առաջնությունից կարճ ժամանակ առաջ։

«Ես պատրաստ չեմ մտածել հեռանալու մասին։ Սա այն չէ, ինչ ես ուզում եմ, ինչին ես սպասում եմ։ Բայց գիտեմ, որ ժամանակը գալիս է», - ասել է Մեսսին TyC Sports-ին տված հարցազրույցում։

  • Կիսվել: