կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեր խնդիրը մրցանակային տեղ զբաղեցնելն է. Արամ Ոսկանյան

Մեր խնդիրը մրցանակային տեղ զբաղեցնելն է. Արամ Ոսկանյան

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Փյունիկի» դեմ խաղում հաղթանակից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն իր խոսքում նշել է․  «Բոլորիս շնորհավորում եմ առաջնության մեկնարկի կապակցությամբ: Հաշվի առնելով, որ առաջին խաղն էր՝ դրական արդյունքով սկսելը շատ կարևոր էր: Լարվածություն կար: Առաջին կեսում գոլային պահերը չիրացնելու խնդիրը պայմանավորված էր իրացնելու մեծ ցանկությամբ: Երկրորդ կեսում գոլը խփեցինք և բնականաբար ավելի խոր պաշտպանություն էինք տանում: Մրցակիցն էլ ռեալ պահ ուներ… Մեր խնդիրը մրցանակային տեղ զբաղեցնելն է»,- ասել է Ոսկանյանը և հավելել, որ դրական արդյունքով մեկնարկելը շատ կարևոր էր:

Արամ Ոսկանյանը նաև շնորհավորել է «Փյունիկին» Չեմպիոնների լիգայում հաղթանակների կապակցությամբ և հետագա հաջողություններ մաղթել։

 

  • Կիսվել: