շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք միշտ վերադառնում ենք, նկատի ունեցեք․ «Փյունիկի» պատասխանը՝ «Ցրվենա Զվեզդային»

Մենք միշտ վերադառնում ենք, նկատի ունեցեք․ «Փյունիկի» պատասխանը՝ «Ցրվենա Զվեզդային»

Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը», որը ՉԼ 3-րդ որակավորման փուլում մրցելու է սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ, թվիթերյան իր էջում ողջունել է մրցակցին, ինչին սերբերը պատասխանել են հեգնական կատակով․

«Հեյ, վերջապես հիշեցի՞ր գաղտնաբառդ», ինչին ի պատասխան «Փյունիկի» էջը գրել է.«Մենք միշտ վերադառնում ենք, նկատի ունեցեք»։

Երևանյան ակումբի էջը ևս մեկ գրառմամբ պատասխանել է սերբերի հումորային մեմին, որտեղ գրված է․«Նա մահացե՞լ է։ Նա մեռած է թվում»։

«Մենք փյունիկ թռչունն ենք, նույնիսկ եթե «մեռած» ենք եղել որոշ ժամանակ, կարող ենք վերածնվել։ Կտեսնվենք Բելգրադում»։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Ցրվենա Զվեզդան» հայատառ գրառմամբ ողջունել էր «Փյունիկին»։

  • Կիսվել: