ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք միայն գոհ ենք այս մակարդակի խաղացողների ներկայությունից․ Սարգիս Հովսեփյանը՝ Տիկնիզյանի մասին

Մենք միայն գոհ ենք այս մակարդակի խաղացողների ներկայությունից․ Սարգիս Հովսեփյանը՝ Տիկնիզյանի մասին

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը դրական է արձագանքել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշմանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 23-ամյա Տիկնիզյանը ստացել է հայկական անձնագիր, նա կկարողանա ազգային հավաքականի կազմում հանդես գալ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական հանդիպումներում։

«Եթե նա ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, ապա՝ ինչո՞ւ ոչ: Մենք միայն գոհ ենք այս մակարդակի խաղացողների ներկայությունից։ Որովհետև մեզ մոտ հիմա շատ վատ է մրցակցության տեսանկյունից։ Ուստի Տիկնիզյանի ներկայությունը չի խանգարի։

Հասկանալի է, որ նա առաջին հերթին ցանկանում էր խաղալ Ռուսաստանի հավաքականի կազմում։ Բայց ինչ անել։ Նա ընտրեց այն, ինչ ուներ։ Մենք էլ մեծ ընտրություն չունենք։ Ուստի պետք է բավարարվենք ունեցածով»,- Հովսեփյանի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը։

  • Կիսվել: