չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Մենք կիրակի կհաղթենք «Ռեալ Մադրիդին», վստահ եմ դրանում. «Բարսելոնայի» նախագահ

Մենք կիրակի կհաղթենք «Ռեալ Մադրիդին», վստահ եմ դրանում. «Բարսելոնայի» նախագահ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ առաջիկա «Էլ Կլասիկոյում» արդյունքը կատալոնական ակումբի համար դրական կլինի։

«Մենք կիրակի կհաղթենք «Ռեալ Մադրիդին», վստահ եմ դրանում։ Ես երեկ տեսա խաղացողներին․ նրանք շատ մոտիվացված են և կենտրոնացած։ Նրանք մեզ լավ ժամանց կպարգևեն այս կիրակի»,-Լապորտայի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։

«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթել էր Մադրիդի «Ռեալին» բոլոր չորս խաղերում։

  • Կիսվել: