չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Մեկնարկել է շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը․ Հայաստանից մասնակցում է 8 շախմատիստ

Մեկնարկել է շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը․ Հայաստանից մասնակցում է 8 շախմատիստ

Սեպտեմբերի 19-ից 30-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվում է 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Առաջնությունը անցկացվում է 6 տարիքային խմբերով՝ մինչև 8 պատանիներ, մինչև 8 աղջիկներ, մինչև 10 պատանիներ, մինչև 10 աղջիկներ, մինչև 12 պատանիներ և մինչև 12 աղջիկներ:

Հայաստանից առաջնությանը մասնակցում են հետևյալ շախմատիստները.

Դավիթ Ստեփանյան՝ մինչև 12 պատանիներ

Անգելինա Միրաքյան՝ մինչև 12 աղջիկներ

Դավիթ Մելքոնյան՝ մինչև 10 պատանիներ

Հակոբ Բաղմանյան՝ մինչև 10 պատանիներ

Մարկ Մելքոնյան՝ մինչև 10 պատանիներ

Սոֆիա Բաղրամյան՝ մինչև 10 աղջիկներ

Մանվել Վարդանյան՝ մինչև 8 պատանիներ

Դավիթ Դալալոյան՝ մինչև 8 պատանիներ

Պատվիրակության ղեկավար՝ Սարգիս Մանուկյան

Մարզիչ՝ Արթուր Չիբուխչյան։

  • Կիսվել: