Մեղավորներ փնտրելու փոխարեն մենք աշխատում ենք սխալներն ուղղելու վրա․ Հենրի Ավագյանն
Հայաստանի ֆուտբոլի ազգայի թիմի և Երևանի «Փյունիկ»-ի դարպասապահ Հենրի Ավագյանն Իռլանդիայի դեմ խաղից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին
«Ես հավատում եմ այն պրոցեսին, ինչի միջով հիմա մենք անցնում ենք։ Սա իմ հավաքականն է, այստեղ մեղավորներ փնտրելու փոխարեն մենք աշխատում ենք սխալներն ուղղելու վրա։ Մեր մեծ աշխատանքի և միասնականության շնորհիվ մենք շուտով կլինենք հավաքական, որի հետ շատ շատերը հաշվի կնստեն։
Այս չափից շատ էմոցիոնալ խաղերից հետո շատ կարևոր է արագ վերականգնվել և շարժվել առաջ։ Շնորհակալ եմ մեր երկրպագուներից անմնացորդ նվիրման և աջակցության համար։ Ամեն ինչ փոխադարձ է, իսկ հաղթանակները երկար չեն սպասեցնի»,- գրել է Հենրի Ավագյանը:


