շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մարտունիում ըմբշամարտի հանրապետական առաջնություն է անցկացվել

Մարտունիում ըմբշամարտի հանրապետական առաջնություն է անցկացվել

Ապրիլի 29-30-ը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցի դահլիճում անց է կացվել ազատ ոճի ըմբշամարտի հանրապետական առաջնությունը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնությունը կազմակերպվել է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի տեղական մարզական միջոցառումների ծրագրի համաձայն:

Нет описания.

«Առաջնությանը մասնակցել է երկու տարիքային խմբի՝ 2006-2007 և 2008-2010 թվականներին ծնված 104 մարզիկ՝ մայրաքաղաքից և Հանրապետության բոլոր շրջաններից: Նպատակն ըմբշամարտի զարգացումն է, լավագույն մարզիկներին ի հայտ բերելը՝ ԱՀ հավաքական թիմում ընդգրկելու և ՀՀ առաջնություններին մասնակցելու համար»,-մեզ հետ զրույցում է ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը։

Нет описания.

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են նախարարության պատվոգրերով և դրամական պարգևներով։

  • Կիսվել: