Մարմնամարզությունը չի ընդգրկվի Եվրոպական 3-րդ խաղերի ծրագրում
Հայտնի է, որ Եվրոպական երրորդ խաղերը կանցկացվեն 2023թ. Լեհաստանում: Հին աշխարհամասի օլիմպիական կոմիտեն, միջոցառման կազմկոմիտեն և մարմնամարզության ֆեդերացիան համատեղ հայտարարություն են հրապարակել:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ընդգծվում է, որ ստիպված են եղել ծրագրում չընդգրկել մարմնամարզական ձևերը: Պատճառն այն է, որ ժամանակակից չափանիշները բավարարող մրցավայր չկա նշանակված քաղաքներում: