շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մարմնամարզիկները վաղվանից Եգիպտոսում կսկսեն պայքարը աշխարհի գավաթի 4-րդ փուլում

Մարմնամարզիկները վաղվանից Եգիպտոսում կսկսեն պայքարը աշխարհի գավաթի 4-րդ փուլում

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում վաղը կմեկնարկի սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը:

Մրցաշարին հայտավորված են 39 երկրների ավելի քան 130 մարզիկներ: Խաղարկությունը բավականին ներկայացուցչական կազմ է հավաքել: Մասնակիցների թվում են աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի և գավաթի խաղարկությունների մեդալակիրներ և պայքարը չափազանց թեժ է լինելու:

Հայաստանից մրցավայր են մեկնել Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը:

Մարզիչներն են Աշոտ Գասպարյանը և Հայկ Նազարյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը այս դեպքում նույնպես ընդգրկված է մրցավարական կազմում:

Գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության համար:

  • Կիսվել: