Մարիամ Մկրտչյանը՝ Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն
Հայաստանը ներկայացնող Մարիամ Մկրտչյանը դարձավ Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն, գրում է ArmSport.am-ը:
ԱԱ նախավերջին տուրում Մարիամը հաղթեց մրցակցին և վերջին տուրից առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար։
Մրցաշարը անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում։
Մկրտչյանը պարզապես գերազանց անցկացրեց մրցաշարը և վերջին տուրից առաջ վաստակել է 10 միավոր։ Նախորդ ինը պարտիաներում նա տարել էր նույնքան հաղթանակ։