Մամիկոն Ղարիբյանը՝ «Yerevan Open»-ի առաջատարներից
Երևանում շարունակվում է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը: Մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ տոնել են Կլեմենտ Սուչևը, Ալեքսեյ Գուգանովը: Հայաստանի ներկայացուցիչներից միավորը կիսել են Մամիկոն Ղարիբյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Կոտանջյանը, Լևոն Բաբուջյանը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները 4 շախմատիստներ են, որոնցից մեկը Մամիկոն Ղարիբյանն է:
Նշենք, որ «Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է 15 երկրի 292 մասնակից: