Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Եղեգնաձորի վարչական տարածքում, բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 49-ամյա Արմեն Ա․-ի վարած «Subaru» մակնիշի, Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Կարեն Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ժիրայր Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Հովհաննիսյանը և Սարգիս Աբգարյանը։
Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։



