շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մահացել է NBA-ի պատմության մեջ ամենատիտղոսակիր բասկետբոլիստը

Մահացել է NBA-ի պատմության մեջ ամենատիտղոսակիր բասկետբոլիստը

88 տարեկանում մահացել է «Բոստոն Սելտիկս»- ի կազմում NBA-ի 11-ակի չեմպիոն Բիլ Ռասելը, հաղորդում է Ռասելի թվիթերյան էջը:

Ռասելը խաղացել է կենտրոնական դիրքում, NBA-ի առաջին սևամորթ խաղացողներից մեկն էր: Ամբողջ 13-ամյա կարիերան NBA-ում (1956-1969թթ.) նա հանդես է եկել «Բոստոնում», 1966-1969թթ. եղել է թիմի խաղացող գլխավոր մարզիչ՝ դառնալով NBA-ի կրկնակի չեմպիոն ՝ միաժամանակ լինելով և՛ խաղացող, և՛ մարզիչ: Ռասելը նաև դարձել է NBA-ի առաջին սևամորթ գլխավոր մարզիչը:

Ռասելը հինգ անգամ ճանաչվել է NBA-ի կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող և 12 անգամ մասնակցել է բոլոր աստղերի հանդիպումներին: ԱՄՆ-ի հավաքականի կազմում նա դարձել է օլիմպիական չեմպիոն Մելբուրնի 1956 խաղերում։

Ռասելն ընդգրկված է բասկետբոլի փառքի սրահում որպես խաղացող և որպես մարզիչ, ինչպես նաև բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում՝ որպես խաղացող: Նա հոկեյիստ Հենրի Ռիչարդի հետ կիսում է հյուսիսամերիկյան սպորտային լիգաներից մեկում մարզիկի նվաճած չեմպիոնական տիտղոսների քանակի ռեկորդը։

 

  • Կիսվել: