Մ-23 ԵԱ․ Արման Հարությունյանն ու Դավիթ Մարգարյանը՝ բրոնզե մեդալակիրներ
Սերբիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է երկու բրոնզե մեդալ։
Մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Արման Հարությունյանը եւ 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը։
61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դուրս է եկել եզրափակիչ։
92 կգ քաշային Կնյազ Իբոյանն ու 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը մարտի 11-ին կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր եւ հաղթանակի դեպքում կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար։


