Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին
Մ-17 ԱԱ. Ազատ ոճայինների հաղթական մեկնարկը. 65 կգ քաշային Էրիկ Պապիկյանը մեկնարկում 9-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին ու շարժվում է առաջ:
Հաղթանակով մեկնարկեց նաև 55 կգ քաշային Դավիթ Բալեյանը:
Որակավորման փուլում Բալեյանը 8-6 հաշվով առավելության հասավ լեհ Պրշեմիսլավ Մռոժեկի նկատմամբ ու նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր:



