շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մ-15 ԵԱ. Յուրի Մխիթարյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Մ-15 ԵԱ. Յուրի Մխիթարյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Մխիթարյանը 41 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում կամային հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Նրա հաջորդ մրցակիցը եւս կլինի ադրբեջնացի։ Այս տարիքային խմբում ամեն երկիր կարող է ունենալ 2 մասնակից նույն քաշային կարգում։

52 կգ Դավիթ Սարգսյանը, 62 կգ Սամվել Տերտերյանը և 68 կգ Արթուր Ամոյանը պարտվեցին կիսաեզրափակիչում և կպայքարեն բրոնզե մեդալների համար։

 

  • Կիսվել: