կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մ-15 ԵԱ․ Հայաստանը նվաճեց 3 արծաթե, 1 բրոնզե մեդալ

Մ-15 ԵԱ․ Հայաստանը նվաճեց 3 արծաթե, 1 բրոնզե մեդալ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականը նվաճեց երեք արծաթե, 1 բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանը եւ 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը պարտվեցին եզրափակիչում եւ դարձան արծաթե մեդալակիրներ:

Տիգրան Ըխտոյանը (48 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։

 

  • Կիսվել: