կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լուկաս Սելարայանը MLS-ի առաջնությունում տիտղոս է նվաճել

Լուկաս Սելարայանը MLS-ի առաջնությունում տիտղոս է նվաճել

MLS-ի առաջնությունում կայացել է եզրափակիչը: «Կոլամբուս Քրյուն» 2:1 հաշվով հաղթել է «Լոս Անջելեսին»:

Խաղի հաշիվը բացվել է 33-րդ րոպեին: Ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանի վաստակած 11-մետրանոցն իրացրել է Կուչո Էրնանդեսը: 4 րոպե անց աչքի է ընկել գանացի Յո Յեբոան:

Երկրորդ խաղակեսում կալիֆորնիացիները կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը, բայց ավելին անել նախորդ տարվա չեմպիոնին չի հաջողվել:

«Կոլամբուս Քրյուն» երրորդ անգամ դարձել է MLS-ի հաղթող:

Հատկանշական է, որ չեմպիոնի կոչում է ստանալու նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով այժմ խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհում»: Սելարայանը մինչև արաբական երկիր տեղափոխվելը, MLS-ի առաջնությունում 20 խաղի է մասնակցել կոլամբուսցիների կազմում՝ դառնալով 10 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: