կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լուիշ Ֆիգուն կրկին Հայաստանում է

Լուիշ Ֆիգուն կրկին Հայաստանում է

Պորտուգալացի ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է. նա միացել է ՛՛Դիջիթեյն՛՛ ընկերության թիմին՝ որպես դեսպան:

՛՛Ինձ համար մեծ պատիվ է միանալ ՛՛Դիջիթեյն՛՛-ի ընտանիքին, վերադառնալ Երևան: Վերջին անգամ ես այստեղ մասնակցել եմ լեգենդների խաղին: Երբ գալիս ես ֆուտբոլ խաղալու, այդքան մեծ հնարավորություններ չունես տեսնելու և ճանաչելու երկրի մշակույթը, հանդիպելու մարդկանց: Դու միայն գալիս ես օդանավակայան, այնուհետև հյուրանոց ես գնում: Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ կրկին վերադառնալ Հայաստան, ժամանակ ունեմ երկիրը ճանաչելու համար՛՛,-ասաց Ֆիգուն:

Ասուլիսի ժամանամ նա անդրադարձավ տարբեր հարցերի, մասնավորապես՝ թե ո՛ր ֆուտբոլային թիմում կնախընտրեր խաղալ, եթե հնարավորություն ունենար ընտրելու: Ֆիգուն պատասխանեց, որ մանկուց սիրել է հետևել ՛՛Լիվերպուլ՛՛-ի խաղերին, սակայն կարիերայի ընթացքում իրեն այդպես էլ չի հաջողվել Անգլիայում խաղալ:

Ֆուտբոլիստը համեմատեց իր ժամանակվա ֆուտբոլը ներկայիս ֆուտբոլի հետ: Այս առնչությամբ Ֆիգուն ասաց, որ կյանքը, հասարակությունը, տեխնոլոգիաները զարգացել են, և տարբերությունը մեծ է:

՛՛Կարծում եմ՝ ամեն ինչ փոխվել է, կա տարբերություն ֆուտբոլիստների պատրաստության, սարքերի, կոշիկների, աշխատակազմի, տեխնոլոգիաների, այժմ շատ ու շատ տեղեկատվություն կա, բայց էմոցիաների առումով բան չի փոխվել՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: