կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրից առաջ կիսում է 2-4-րդ տեղերը ԵԱ-ում

Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրից առաջ կիսում է 2-4-րդ տեղերը ԵԱ-ում

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում է ավարտին:

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող առաջնությունում կայացել են նախավերջին տուրի պարտիաները:

Հայաստանի երկու ներկայացուցիչները` Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանը մրցել են միմյանց հետ, հաղթել է Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի, իսկ Մարիամ Մկրտչյանը հաղթանակ է տոնել: Պարտություն է կրել նաև Սուսաննա Գաբոյանը:

Եվրոպայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Լիլիթ Մկրտչյանը կիսում է 2-4 հորիզոնականները:

 

  • Կիսվել: