Լևոն Արոնյանը հաղթել է Սամուել Սևյանին. շախմատի Ամերիկայի գավաթ
Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանն այս օրերին մասնակցում է ԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
Քառորդ եզրափակիչ փուլում հայ շախմատիստը թայ-բրեյքում պարտվել է Լեյնիեր Դոմինգեսին: Սփոփիչ մրցաշարի առաջին փուլում Լևոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով հաղթել է ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանին: Այսօր կկայանա նրանց երկրորդ մրցախաղը:
Նշենք, որ գավաթի խաղարկությանը մասնակցում են 8 շախմատիստ: Մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է: Հաղթողը կստանա 25 հազար դոլար, իսկ 7-8-րդ տեղերը՝ 6000-ական: