չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Լեաուն վատ մարզավիճակի պատճառով հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարից

Լեաուն վատ մարզավիճակի պատճառով հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարից

Ռաֆայել Լեաուն վատ մարզավիճակի պատճառով հեռացել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարից։ Այս մասին գրում է A Bola-ն։

«Միլանի» հարձակվողը հոկտեմբերի 12-ին բաց է թողել ազգային թիմի մարզումը, ինչից հետո գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի որոշմամբ՝ նա վերադարձել է Իտալիա։

52-ամյա մասնագետը խիստ դժգոհ է եղել Իռլանդիայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրի հանդիպմանը Լեաուի խաղից։

26-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» կազմում մասնակցել է 3 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։ Այդ խաղերում նա խաղադաշտում անցկացրել է ընդամենը 65 րոպե:

  • Կիսվել: