Լա Լիգա․ «Աթլետիկոն» պարտվեց «Էսպանյոլին»
Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Բարսելոնայի «Էսպանյոլն» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ հաղթեց 2:1 հաշվով (տեսանյութ)։
Կատալոնական թիմի գոլերը խփեցին իսպանացի պաշտպան Միգել Անխելը եւ իսպանացի հարձակվող Պերե Միլյան։
«Աթլետիկոյից» աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։
Իսպանիայի առաջնություն, առաջին տուր
«Էսպանյոլ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:1
Միգել Անխել, 73, Պերե Միլյա, 84 - Խուլիան Ալվարես, 37


