հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կրիշտիանուն միայն 9-րդն է. ո՞վ է ճանաչվել ԱՊԼ-ի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ

Կրիշտիանուն միայն 9-րդն է. ո՞վ է ճանաչվել ԱՊԼ-ի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ

Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ հեղինակավոր Goal.com պարբերականի վարկանիշային աղյուսակի, գրում է armsport.am-ը:

​25 լավագույն խաղացողներից ընդգրկող ցանկն ունի հետևյալ տեսքը.

​Տիերի Անրի
​Փոլ Սքոուլզ
​Ուեյն Ռունի
​Քևին Դե Բրույնե
​Մոհամեդ Սալահ
​Սթիվեն Ջերարդ
​Ֆրենկ Լեմպարդ
​Պատրիկ Վիեյրա
​Կրիշտիանու Ռոնալդու
​Դավիդ Սիլվա
​Սերխիո Ագուերո
​Էդեն Ազար
​Վենսան Կոմպանի
​Դիդիե Դրոգբա
​Ռոդրի
​Ռիո Ֆերդինանդ
​Ջոն Թերի
​Հարի Քեյն
​Էռլինգ Հոլանդ
​Վիրջիլ վան Դեյկ
​Պետր Չեխ
​Էշլի Քոուլ
​Լուիս Սուարես
​Սեսկ Ֆաբրեգաս
​Յայա Տուրե

​Հիշեցնենք, որ Անրին «զինագործների» գույները պաշտպանել է 1999-ից 2007 թվականներին, ինչպես նաև վերադարձել է թիմ 2012-ին։ Լոնդոնյան ակումբի կազմում լեգենդար ֆրանսիացին երկու անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, երեք անգամ նվաճել երկրի Գավաթը և ևս երկու անգամ՝ ազգային Սուպերգավաթը։

  • Կիսվել: