չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
«Կրասնոդարը» հաղթեց, Սպերցյանը կատարեց գոլային փոխանցում

«Կրասնոդարը» հաղթեց, Սպերցյանը կատարեց գոլային փոխանցում

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրի տնային խաղում չեմպիոն «Կրասնոդարը» 2:0 հաշվով հաղթեց Գրոզնիի «Ախմատին»։

15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան։ 31-րդ րոպեին կրասնոդարյան թիմի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Դիեգո Կոստան, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարը» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

  • Կիսվել: