ԿԼ․ «Նոան» պարտվեց Չեխիայի գավաթակրին
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Չեխիայի գործող գավաթակիր «Սիգմա Օլոմոուցի» հետ։
Խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը պարտվեց 1:2 հաշվով (տեսանյութ)։
Հանդիպման 10-րդ րոպեին աչքի ընկավ չեխ պաշտպան Ֆիլիպ Սլավիչեկը։ 21-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Նոայի» բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը, որին գոլային փոխանցում կատարեց ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման։
24-րդ րոպեին գվինեացի կիսապաշտպան Աբդուլայե Սիլան կրկնապատկեց չեխական ակումբի առավելությունը։
«Նոան» 4 միավորով ընթացիկ 15-րդ տեղում է։


