ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ԿԼ․ «Լեգիան» դուրս եկավ հիմնական փուլ, Բիչախչյանը՝ գոլի հեղինակ

ԿԼ․ «Լեգիան» դուրս եկավ հիմնական փուլ, Բիչախչյանը՝ գոլի հեղինակ

Լեհական «Լեգիան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ։ Վարշավայի թիմը որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում շոտլանդական «Հիբերնիանի» հետ խաղաց ոչ ոքի 3:3 հաշվով լրացուցիչ ժամանակում։

13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լեգիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը (տեսանյութ

Հիմնական ժամանակում «Լեգիան» պարտվեց 2:3 հաշվով։

Լրացուցիչ ժամանակում «Լեգիան» եւս մեկ գոլ խփեց եւ դուրս եկավ հիմնական փուլ։

Առաջին խաղում «Լեգիան» հաղթել էր 2:1 հաշվով։

  • Կիսվել: