Խաղից հետո ինձ մոտեցավ Պորտուի ներկայացուցիչներից մեկը․ Թիկնիզյանը մանրամասնում է
«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է արտասահմանյան ակումբների հետաքրքրության մասին լուրերը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ավելի վաղ ինսայդեր Իվան Կարպովը հայտնել էր, որ «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են պորտուգալական «Պորտուն» և ֆրանսիական «Լանսը»։
«Ներկայում իրավիճակն այսպես է․ ես եվրագավաթներում անցկացրել եմ չորս խաղ և դրանցից միայն մեկում եմ իսկապես գոհ մնացել իմ խաղից․ դա եղել է «Պորտուի» դեմ հանդիպումը։ Այդ օրը ես ամբողջ խաղին չմասնակցեցի․ 75-րդ րոպեին փոխարինում խնդրեցի, քանի որ ֆիզիկապես դժվար էր։ Խաղը կայանում էր Սերբիայի առաջնության վերջին տուրից ընդամենը երկու օր անց։
Զարմանալիորեն, խաղից հետո ինձ մոտեցավ «Պորտուի» շտաբի ներկայացուցիչներից մեկը (չգիտեմ՝ ով էր, բայց հաստատ ոչ գլխավոր մարզիչը)։ Նա սեղմեց ձեռքս և ասաց. «Այսօր դու շատ լավ հանդես եկար»։
Այն, ինչ այժմ գրում են լրատվամիջոցները, փորձում եմ ուշադրության չարժանացնել։ Ինձ համար ամենակարևորը խաղ առ խաղ առաջադիմելն է և աճելը որպես ֆուտբոլիստ», — նշել է 26-ամյա Թիկնիզյանը «Коммент.Шоу» ալիքի հարցազրույցում։


