հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Խաչանովը դուրս է մնացել ATP վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակից

Խաչանովը դուրս է մնացել ATP վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակից

Պրոֆեսիոնալ Թենիսիստների Ասոցիացիայի (ATP) մամուլի ծառայությունը այսօր հրապարակել է կազմակերպության թարմացված վարկանիշային աղյուսակը։

Վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ իսպանացի Կառլոս Ալկարասը՝ 11,340 միավորով: Երկրորդ տեղում է իտալացի Յաննիկ Սինները (10,000 միավոր), իսկ երրորդում՝ գերմանացի Ալեքսանդր Զվերևը (5,930):

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (3,190) 10-րդ տեղից իջել է 13-րդ հորիզոնական, սակայն պահպանել է Ռուսաստանի թիվ մեկ խաղացողի կարգավիճակը։

  • Կիսվել: