երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԿԳՄՍՆ-ն ու ՀԱՕԿ-ը միասին են նախապատրաստվում Օլիմպիական խաղերին

ԿԳՄՍՆ-ն ու ՀԱՕԿ-ը միասին են նախապատրաստվում Օլիմպիական խաղերին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ աշխատանքների միջոցով նախապատրաստվում են Փարիզի Օլիմպիական խաղերին:

«Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ մենք համագործակցում ենք ՀԱՕԿ-ի հետ: Միասին պետք է գնանք դեպի Փարիզ-2024: Մեր միջին թիմը, որով մասնակցել ենք Օլիմպիական խաղերին, կազմվել է մոտ 20-25 մարզիկից: Կարծում եմ այդ թվի շուրջ էլ այս տարվա հավաքականը կկազմվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վերջինիս հույս հայտնեց, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա ոչ թե մեկ, այլ մի քանի օլիմպիական չեմպիոն:

  • Կիսվել: