երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարեն Գրիգորյանը առաջինն է, իսկ 12-ամյա Տիգրան Համբարձումյանը 9-րդը. շախմատի միջազգային փառատոն

Կարեն Գրիգորյանը առաջինն է, իսկ 12-ամյա Տիգրան Համբարձումյանը 9-րդը. շախմատի միջազգային փառատոն

Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կայացած շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարում հաղթանակ է տարել Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը:

Վերջին՝ 9-րդ տուրում, նա ոչ-ոքի է խաղացել հնդիկ գրոսմայստեր Գուհա Միտրաբհայի հետ, վաստակել է 8 միավոր և միայնակ զբաղեցրել 1-ին տեղը: Նրան հաջորդել են 6 շախմատիստ, որոնք ետ են մնացել մեկական միավորով: Կարեն Հ. Գրիգորյանը գլխավոր մրցանակից բացի կստանա նաև 2000 եվրո պարգևավճար:

Սակայն, մրցաշարի իսկական հայտնություն է դարձել Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Տիգրան Համբարձումյանը, որը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և զբաղեցրել 9-րդ տեղը: 12-ամյա շախմատիստն իր վարկանիշը բարելավել է 86 կետով և հատել 2200-ի շեմը:

  • Կիսվել: