Կարապետ Մանվելյանը պարտվեց համառ պայքարում և վաղը կգոտեմարտի բրոնզի համար
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում 55 քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Մանվելյանը կիսաեզրափակչում մրցեց ադրբեջանցի Նիհադ Գուլուզադեի հետ: Համառ պայքարում 2-1 հաշվով հաղթեց ադրբեջանցին:
Վաղը Կարապետ Մանվելյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: