Կանանց Հայաստանի հավաքականը կանցկացնի մարզական հավաք․ թիմի կազմը
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 26-30-ը, այնուհետև սեպտեմբերի 3-7-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Արմինե Հարությունյան - «Փյունիկ»
Յանա Հարությունյան - «Ուրարտու»
Պաշտպաններ
Սավաննա Թեյլոր - «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Կլաուդիա Չոլակյան - «Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)
Մարիա Սախինովա - «Փյունիկ»
Անի Ղուկասյան - «Փյունիկ»
Անյուտա Գալստյան - «Փյունիկ»
Արմինե Խաչատրյան - «Նորավանք»
Լիանա Ղազարյան - «Հայասա»
Կիսապաշտպաններ
Մարալ Արթին - Ռայո Վալեկանո (Իսպանիա)
Օլգա Օսիպյան - «Ժիլստրոյ-2» (Ուկրաինա)
Մարինե Կարապետյան - «Փյունիկ»
Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ»
Կարինե Եղյան - «Հայասա»
Աննա Դալլաքյան - «Հայասա»
Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա - «Փյունիկ»
Նայիրի Տէր-Մկրտչեան - «Փյունիկ»
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու»
Նենսի Ավեսյան
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ին կմեկնի Կոսովո, որտեղ ՖԻՖԱ Կանանց 2023թ․ Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 1-ին կմրցի Կոսովոյի հավաքականի դեմ։
Հաջորդ հանդիպումը կանանց ազգային հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 6-ին Երևանում՝ նույն մրցաշարի շրջանակում մրցելով Բելգիայի ընտրանու հետ։