Ջերմուկում մեկնարկել է շախմատի պատանեկան խոշոր մրցաշար
«Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում մեկնարկել է Ստեփան Ավագյանի անունը կրող «Ջերմուկ-2022» պատանեկան XVI միջազգային բաց մրցաշարը:
Այս տարի տարբեր տարիքային խմբերում հանդես են գալիս Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Գերմանիան, Թուրքիան և ԱՄՆ ներկայացնող հայազգի 190 պատանի շախմատիստ-շախմատիստուհի: Գլխավոր մրցանակի համար կպայքարեն 56 հոգի:
Այսօր առավոտյան կայացած 2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 10 շախմատիստ, որոնք վաստակել են 2-ական միավոր: Նրանց հաջորդում են 9 հոգի, որոնք ետ են մնում կեսական միավորով: Այսօր երեկոյան կկայանան 3-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարը կավարտվի հուլիսի 14-ին: