շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի մեկնարկային խաղում «Ռեալը» հաղթել է Վիգոյի «Սելտային»

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի մեկնարկային խաղում «Ռեալը» հաղթել է Վիգոյի «Սելտային»

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի մեկնարկային խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս դժվարին հաղթանակ տարավ Վիգոյի «Սելտայի» նկատմամբ (2-1)։

«Արքայական» ակումբի կազմում հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Օրելյան Չուամենին, սակայն տանտերերը շատ արագ գտան պատասխանը. 25-րդ րոպեին Բորխա Իգլեսիասը հավասարեցրեց հաշիվը։ Երբ թվում էր, թե «սերուցքայինները» Լա լիգայում երրորդ անընդմեջ խաղում միավորներ կկորցնեն, փրկության հասավ Ֆեդերիկո Վալվերդեն։ Ուրուգվայցի կիսապաշտպանը հանդիպման ավելացված ժամանակի 4-րդ րոպեին (90+4) դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ թիմին պարգևելով կարևոր երեք միավոր։

Այս հաղթանակից հետո մադրիդյան գրանդը վաստակած միավորների քանակը հասցրեց 63-ի և այժմ մեկ միավորով է հետ մնում առաջատար «Բարսելոնայից», որն այս տուրի իր հանդիպումն անցկացնելու է վաղը։ «Սելտան» 40 միավորով 6-րդ հորիզոնականում է։

  • Կիսվել: