երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ինտերը ջախջախեց Կոմոյին, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ինտերը ջախջախեց Կոմոյին, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Կոմոյի» դարպասը (4-0), գրում է armsport.am-ը:

«Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը, Մարկուս Թյուրամը, Հաքան Չալհանօղլուն և Կառլոս Ավգուստոն՝ համապատասխանաբար 11-րդ, 59-րդ, 81-րդ և 86-րդ րոպեներին։

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 71-րդ րոպեին՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից հետո միլանյան գրանդը վաստակած միավորների քանակը հասցրեց 40-ի՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Կոմոն» 24 միավորով 6-րդն է։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

 

  • Կիսվել: