«Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին նվիրված հայերեն գրառում է արել ու տեսանյութ հրապարակել
Միլանի «Ինտերը» թիմի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի մասին տեսանյութ է հրապարակել՝ հայերեն գրառմամբ.
«Դերբියේ բոլոր գոլերը հայկական գնացքի՝ Մխիթարյանի կողմից։ Հետևեք մեզ՝ ավելի շատ Հայաստանի մասին բովանդակության համար»։
Տեսանյութում ներկայացված է Մխիթարյանի խփած գոլերը «Միլանի» դարպասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին կկայանա միլանյան դերբին. «Ինտեր»-«Միլան» հանդիպմանը Մխիթարյանը հավանաբար չի մասնակցի վնասվածքի պատճառով։
Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել հոկտեմբերի 25-ին Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Նապոլիի» դեմ խաղում (1:3)՝ փոխարինվելով 32-րդ րոպեին։ 35-ամյա հայ ֆուտբոլիստը դեռևս ապաքինվում է։


