«Ինտերը» հաղթեց՝ 5:1, Մխիթարյանը մասնակցեց խաղին
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ինտերը» Միլանում մրցեց «Վենեցիայի» հետ եւ հաղթեց 5:1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Անդի Դիուֆը, իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն եւ ֆրանսիացի հարձակվող Անժ-Յոան Բոնին։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին հանդիպումն անցկացրեց։ Նա փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին։
«Ինտերը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ինտեր» - «Վենեցիա»՝ 5:1 (տեսանյութ)
Անդի Դիուֆ, 18, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 20, Մարկուս Տյուրամ, 34, 51, Անժ-Յոան Բոնի, 76 - Ռիչի Սագրադո, 66


