երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ինտերը»  4-0 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»․ Մխիթարյանի գոլային փոխանցման հեղինակ է դարձել

«Ինտերը» 4-0 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»․ Մխիթարյանի գոլային փոխանցման հեղինակ է դարձել

Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Ուդինեզեին»:

3-րդ գոլին մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը: 34-ամյա հայ կիսապաշտպանը կատարել է արդյունավետ փոխանցում, որից հետո ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը գրավել է մրցակցի դարպասը:

Ինձագիի գլխավորած թիմը 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ուդինեզեն» 12 միավորով 16-րդ տեղում է:

  • Կիսվել: